Հայաստանում պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն

Գնումների գնալիս ՀՀ քաղաքացիներն առաջիկայում ստիպված կլինեն իրենց հետ թղթի կամ կտորի տոպրակներ տանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացավ բազմակի օգտագործման կտորե տոպրակներով, որոնք նա բաժանեց իր գործընկերներին` կոչ անելով հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից ու օրինակ ծառայել քաղաքացիներին։

Նվերներից բացի` նախարարը կառավարության նիստում նաև օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց, որով առաջարկվում է 2022թ–ից Հայաստանում արգելել պոլիէթիլենային տոպրակների ու պարկերի կիրառությունը։

Ինչպես «կառավարել» աղբը, կամ կենցաղային մշակույթը պետք է ուսուցանել մանկուց

«Ուրախ եմ նաև արձանագրել, որ այս քննարկումը բացելուց ի վեր արդեն փոփոխություն է նկատվում հասարակության շրջանում, և եթե 2 տարի առաջ շատ անսովոր էր դիտվում, երբ քաղաքացիներից ինչ-որ մեկը պլաստիկե տոպրակից հրաժարվում էր սուպերմարկետներում, ապա այսօր դա շատ ավելի համատարած բնույթ է կրում»,– ասաց Գրիգորյանը։

Այդ նպատակով շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում»։

«Այսինքն` մենք ասում ենք, որ 2022թ.-ից ՀՀ խանութներում սպառողներին պլաստիկով որևէ բան տալն արգելվելու է` բացառությամբ փաթեթավորման դեպքերի»,– ասաց վարչապետը։

Պոլիէթիլենային փաթեթ կթույլատրվի օգտագործվել նաև կշռափաթեթավորման դեպքում` ապրանքի որակական ու սանիտարահիգենիկ պայմանների պահպանման համար։

Հայաստանը կմաքրե՞ն պլաստիկից. արդյո՞ք «մեծ շաբաթօրյակը» կփրկի աղետից

Նախարար Գրիգորյանը պարզաբանեց, որ այս դեպքում խոսքը բարակ, միանգամյա օգտագործման պոլիէթիլենային թաղանթների մասին է։

Այսօր, նախարարության հաշվարկով, այդ թաղանթների տարեկան սպառումը Հայաստանում 4000 տոննա է կազմում, որն ընդհանուր ծավալի 30 տոկոսն է։

Թաիլանդի ափերի մոտ սև դելֆին է սատկել. նրա փորից 8 կգ պոլիէթիլային տոպրակ են հանել

Օրինագծի ընդունման դեպքում, կառավարությունը նախատեսում է, որ կտուժեն պոլիէթիլեն արտադրող 44 ընկերությունները։ Բայց, նախարարի համոզմամբ, նրանք մինչև 2022թ.–ը ժամանակ ունեն վերապրոֆիլավորելու իրենց արտադրությունը։