Անդրանիկ Գրիգորյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ապահովագրական շուկան դեռևս նոր է ձևավորվում: Պարտադիր ապահովագրական գործիքներն այս դեպքում նպաստում են շուկայի ձևավորմանը, որտեղ հասարակությունը, հաճախորդները ծանոթանում են պայմաններին, ապահովագրական գործիքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանում ու արդեն սկսում են ոչ պարտադիր ապահովագրական գործիքներ ձեռք բերել:
«Այո, մեզանում զարգանում են ոչ պարտադիր ապահովագրական գործիքները, և բազմաթիվ մարդիկ կամավոր դիմում են, օրինակ, ավտոմեքենայի ապահովագրության համար, նկատի չունեմ ԱՊՊԱ-ն, այլ զուտ ավտոմեքենայի տարատեսակ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար, որպեսզի հետագայում կարողանան այդ ծախսերը շատ ավելի հեշտ հոգալ ապահովագրական ընկերությունների հատուցումների հաշվին»,- նշում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը:
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում զարգանում են ոչ միայն ավտոմեքենաների հետ կապված, այլև տարաբնույթ ոլորտներին, օրինակ՝ տուրիզմին, առողջապահությանն առնչվող ապահովագրական գործիքները, որոնք նպաստում են ընդհանուր ապահովագրական համակարգի առաջընթացին:
Պահանջված մասնագիտությունների հեղափոխություն չի եղել. ովքեր են ամենացածրը վարձատրվում