Եթե գյուղացին հողը չի մշակում, կզրկվի դրանից

Կառավարությունը վճռական է լուծել հանրապետությունում չմշակվող գյուղատնտեսական հողերի խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ տարածքում չմշակվող հողերի խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարությունը ծրագրում է դրանք հետ վերցնել սեփականատերերից։

Հայաստանի կարագն արտադրվում է իրանական սերուցքով. Փաշինյանը հուշեց` ինչպես շատ կաթ ստանալ

«Մենք այսօր հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային, և այդ հողերի մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի  այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան նրանց, ովքեր պատրաստ են մշակել: Հիմա մենք մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների սահմանենք հողի վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հողը երկար ժամանակ չի օգտագործվում, օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին»,– ասաց նա։

Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թիվը կավելանա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արդեն այս մասին օրենքի նախագիծ է մշակել, որն այսօր արժանացավ կառավարության հավանությանը։

Թթվասերը թթվասեր չէ, պանիրը պանիր չէ. ի՞նչ են վաճառում խանութներում

ՀՀ վարչապետը հատուկ շեշտեց, որ այդ գործընթացը պետք է իրականացվի 100 տոկոս թափանցիկ, և քննարկումները բաց լինեն հանրության համար։

Վարչապետը կանխատեսեց, որ հանրության առաջին ռեակցիան սուր է լինելու, քանի որ կապված է տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ։

Այս գիտակցմամբ կառավարությունը պատրաստ է փոխզիջումների գնալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։