«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած 33–ամյա տղամարդուն ձերբակալել են

Երևանի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։

Ո՞վ է «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը

Նշենք, որ 185–րդ հոդվածը վերաբերում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն, 218–րդը` պատանդ վերցնելուն, 235-րդը` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելուն, իրացնելուն, պահելուն, փոխադրելուն կամ կրելուն։

Ինչու «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդուն ձեռնաշղթաներ չեն հագցրել. հայտարարություն

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր` հունվարի 23-ին, կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։

Տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ արձակած անձը պատանդ է վերցրել։

Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց այդ լուրը։ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրակոցներ արձակած անձի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Նախնական տեղեկություններով` խոսքը մեկ մարդու մասին է։ Ոստիկանապետը բանակցում է նրա հետ։ Զենքը հանձնել է»,– ասաց նա։

Բացառիկ տեսանյութ. ինչպես է զինված տղամարդը մտնում «Էրեբունի պլազա»

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։