«Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցում է Սարգսյանը

«էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի տարածքում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Էրեբունի» պլազայում» կրակոցներ արձակած անձի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Իրավիճակը կայուն է։ Նախնական տեղեկություններով` խոսքը մեկ մարդու մասին է։ Ոստիկանապետը բանակցում է նրա հետ։ Զենքը հանձնել է»,– ասաց նա։

Այս պահին շտապօգնության բրիգադը` ոստիկանության ուղեկցությամբ, մուտք գործեց բիզնես կենտրոնի շենք։

Նշենք, որ մինչ այդ ոստիկանությունը հայտարարել էր, որ նախնական տվյալներով` տուժածներ ու վիրավորներ չկան։

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

ՀՀ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին։

«Որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը». կրակոցներ արձակողն այս հարցն է տվել