ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօր Երևանի «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցներին։
«Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»,–գրել է Փաշինյանը:
Ինչ է կատարվում այս պահին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի բակում. տեսանյութ դեպքի վայրից
Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունը Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես–կենտրոնում հնչած կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին։
Տևական ժամանակ ոստիկանության աշխատակիցները շրջապատել էին շենքը, ներսում գործող բազմաթիվ գրասենյակների աշխատակիցներին հորդորել են դուրս չգալ աշխատասենյակներից։ Նախնական տվյալներով` կար պատանդառված մարդ։
«Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցում է ոստիկանության պետը
Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։