«Բարի գալուստ Երուսաղեմ». Հայաստանի նախագահը հատուկ ընդունելության է արժանացել. տեսանյութ

Երուսաղեմում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ընդունեցին ոչ միայն հայկական դրոշով, այլև հայերեն գրությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը instagram-ի իր էջի «սթորի» բաժնում (ցանկացած տեղեկատվություն «սթորիում» պահպանվում է 24 ժամ) տեսանյութ է հրապարակել Երուսաղեմից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ողջունում ՀՀ նախագահին։

Լուսային էֆեկտների շնորհիվ Երուսաղեմի պարսպի վրա հայտնվում է ՀՀ եռագույն դրոշը, որն ուղեկցվում է գրությամբ. «Բարի գալուստ Երուսաղեմ»։

«Բարի գալուստ Երուսաղեմ». Հայաստանի նախագահը հատուկ ընդունելության է արժանացել. տեսանյութ

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելի խորհրդարանում բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք` անմեղ զոհերի հիշատակին։ Միաժամանակ նախագահը կարևորեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերը։

Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է Իսրայելում ընդունել ՀՀ նախագահին։ Նա վստահություն հայտնեց, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը կարևոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով Իսրայելում է՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:

Հայաստանը երախտապարտ է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձի համար