Ոչ թթվասերն է թթվասեր, ոչ էլ պանիրը` պանիր, ի՞նչ են վաճառում խանութներում

Կառավարությունը կարգավորումներ է փնտրում` սպառողներին մոլորությունից զերծ պահելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձավ Հայաստանում արտադրվող կաթնամթերքի որակական հատկանիշներին։

Հայաստանի կարագն արտադրվում է իրանական սերուցքով. Փաշինյանը հուշեց` ինչպես շատ կաթ ստանալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սպառողին առաջարկվում է թթվասերի լայն տեսականի, բայց դրանցում կաթի պարունակությունը տարբեր է։

«Մի մասը` շատ քչերը, թթվասեր է 100 տոկոսով, մի մասը թթվասեր է 70 տոկոսով, մի մասը` 30 տոկոսով և բուսական ու այլ հավելումներով։ Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս, որ այդ մթերքը վաճառվի։ Որովհետև սննդի անվտանգության տեսակետից խնդիր ունենք։ Այսինքն` դրանք սննդի անվտանգության տեսակետից անթույլատրելի չեն, մարդկանց առողջության համար վտանգ չեն ներկայացնում»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ սպառողին ճիշտ կողմնորոշվելու հարցում աջակցելու համար կառավարությունը մտադիր է սահմանել կանոններ, որոնց համաձայն` կաթի պարունակության չափով պայմանավորված կաթմամթերքի տուփերը պետք է տարբեր գույնի լինեն։

Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը նշեց, որ թթվասերի վրա հստակ մակնշման պահանջ կա։ Փոխարենը, նրա խոսքով, շատ ավելի բարդ է վիճակը պանրի շուկայում։

Երևանի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել. լուսանկարներ

«Եթե թթվասերի դեպքում մակնշման վրա կարելի է կարդալ, որ դա թթվասեր չէ կամ բուսական յուղ է պարունակում, ապա շուկայում պանիր կա, որ իրականում պանիր չէ` այդ նույն բուսական յուղի պարունակությամբ։ Երբ դրանք արդեն կտրտած են վաճառում, սպառողին մոլորության մեջ են գցում»,– ասաց Ավետիսյանը։

Խելացի ռոթվեյլերը ծիծաղեցրել է համացանցի օգտատերերին` բրոկկոլիից հրաժարվելով

Նրա խոսքով` տեսչությունն այս հարցը լուծելու այլ լծակներ չունի և ստիպված է բավարարվել միայն իրացնողներին հորդորելով։