ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Անհայտ անձը կրակ է բացել Ամերիկայի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում: Տեղեկությունը հրապարակվել է քաղաքի ոստիկանության Twitter–ի էջում։
Գերատեչսությունից նշել են, որ կասկածյալը թաքնվել է դեպքի վայրից, նրան փնտրում են։ Կրակոցների հետևանքով մեկ մարդ է մահացել, 5-ը` տուժել։
Ոստիկաններն ու բժիշկները վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել։ NBC News–ը գրում է, որ տուժածներին ծայրահեղ վիճակում հիվանդանոց են տեղափոխել։ Fox հեռուստաալիքը, հղում անելով հիվանդանոցին, հայտնում է, որ վիրավորները 9-55 տարեկան են։
Հրաձգություն ամերիկյան Յուտա նահանգում. կան զոհեր և վիրավորներ
Նախօրեին կրակոցներ են հնչել նաև Լաս Վեգասի առևտրի կենտրոնում։ Հրաձգության հետևանքով երեք մարդ հրազենային վնասվածք է ստացել։
Ոստիկանության վարկածով` պատճառը մի խումբ մարդկանց միջև ծագած վեճն է։ Կրակողը փախել է դեպքի վայրից։