Առաջիկա երկուշաբթին ոչ աշխատանքային կլինի

ՀՀ Կառավարությունը տեղափոխեց Բանակի օրվան նախորդող աշխատանքային օրը։ ՀՀ քաղաքացիները 4 օր կհանգստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ աշխատող քաղաքացիները 2020 թվականի հունվարի 27-ի փոխարեն կաշխատեն  փետրվարի 1-ին` շաբաթ օրը: Որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Եթե գյուղացին հողը չի մշակում, կզրկվի դրանից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ հարցի շուրջ կառավարության ներսում մեծ բանավեճ է եղել։

«Բայց, ի վերջո, հանգել ենք այն եզրակացության, որ պետք է ընդունենք, հատկապես որ կար շատ մեծ հանրային պահանջ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նման մեկ այլ որոշում էլ ունենալու ենք մայիսի 28-ի համար»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ մայիսի 29-ը կհայտարարվի ոչ աշխատանքային, որի փոխարեն ՀՀ քաղաքացիները կաշխատեն հունիսի 6-ին։

Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թիվը կավելանա

Աշխատանքային օրվա փոփոխությունը պայմանավորված է Բանակի օրվա`  հունվարի 28-ի միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ։