Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կկայանա Մոսկվայում

Լրագրողը գրել է, որ շնորհանդեսը կկայանա փետրվարի 3-ին ժամը 19:00–ին Մոսկվայի «Բիբլիո–Գլոբուս» գրախանութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայտնի հաղորդավար, գրող և լրագրող Վլադիմիր Պոզները Instagram–ի իր էջում հայտարարել է Մոսկվայում իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի մասին։

Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանությունը նույնպես բեսթսելեր կդառնա

Լրագրողը գրել է, որ շնորհանդեսը կկայանա փետրվարի 3-ին ժամը 19:00–ին Մոսկվայի «Բիբլիո–Գլոբուս» գրախանութում։

«Սպասում ենք ձեզ», – գրել է նա Instagram–ի իր էջում։

Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1990 թվականին, անգլերենով։

Ի՞նչ են ընթերցում Երևանում. գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերը

Այնուհետև այն թարգմանվել է ռուսերեն։ Հայ հրատարակիչ Ռուբեն Իշխանյանը հանդիպել է գրողի հետ և առաջարկել գիրքը հրատարակել հայերենով։ Պոզները համաձայնել է, և հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանը թարգմանությունն իր վրա է վերցրել։

Պոզներն իր գրքում նկարագրել է նաև հայաստանյան այցը։