ՃՏՊ Սյունիքի մարզում. մեքենաներից մեկի ղեկին եղել է 15 տարեկան պատանի

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մյուս մեքենայի վարորդի 9–ամյա որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Մեքենաներից մեկի վարորդը 15 տարեկան է։ Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com–ը։

Խոշոր վթար Երևանում. վարորդներից մեկը հայտնվել է բեռնախցիկում

«Երեկ` ժամը 14:20-ի սահմաններում, Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցում բախվել են Քաջարանի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ք.-ի վարած ВАЗ 21-06 մակնիշի և Կապանի բնակիչ՝ 15-ամյա Ալեն Բ.-ի վարած Nissan մակնիշի մեքենաները: Վթարի հետևանքով ВАЗ 21-06-ի ուղևոր, Քաջարանի բնակիչ, 9-ամյա Կառլեն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։

Ողբերգական ավտովթար Արարատում. մեքենայի ղեկին եղել է հոր մեքենան փախցրած 16-ամյա տղան

Nissan-ի վարորդ Ալեն Բ.-ն սովորում է Կապանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, իսկ վիրավոր 9–ամյա Կառլենը ВАЗ 21-06-ի վարորդի որդին է:

16-ամյա տղան՝ ավտոմեքենայի ղեկին. պատանեկան զվարճանքը տխուր ավարտ է ունեցել