ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Մենք Ադրբեջանի հետ բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում` անկախ նրանից, թե ով է ներկայացնում ադրբեջանական կողմը։
«Իհարկե, ընտրությունները հանգամանք են, և դա մենք նկատի ենք առնում։ Բայց շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործառույթ են, անհրաժեշտ գործընթաց են, ու մենք բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք։ Եթե մյուս կողմը գտնում է, որ այդ կարողությունն ունի, և դա չի անդրադառնում ընտրական գործընթացների վրա, մենք առավել ևս այդ խնդիրը չունենք, ու պատրաստ ենք ընդգրկվել բանակցությունների մեջ ցանկացած պահի»,– ասաց Մնացականյանը։
Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նախանշված են 2020 թվականի փետրվարի 9-ին: Այդ մասին հրամանագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր 2019թ–ի դեկտեմբերի 5-ին։
Հայտնի է Արցախի նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունների օրը
Ադրբեջանի խորհրդարանը ինքնալուծարվել էր դեկտեմբերի 2-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, ձեռնպահ` 1, դեմ` 1։