ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի զանգերը. ԶԼՄ

Թերթի տեղեկություններով` ՀՔԾ–ն համապատասխան բջջային օպերատորից առգրավել է Հրայր Թովմասյանի նախկին հեռախոսազանգերի վերծանումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի զանգերը։

Դատարանը կքննի Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքը

«ՀՔԾ Հատուկ կարևոր գործերով քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու համար։ Առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է այն։ Վերաքննիչի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է միջնորդությունը»,– գրում է պարբերականը։

Ինչու Հրայր Թովմասյանի տունն ու աշխատասենյակը չեն խուզարկում. «Հրապարակ»

Ըստ այդմ` ՀՔԾ–ն համապատասխան բջջային օպերատորից առգրավել է Թովմասյանի նախկին հեռախոսազանգերի վերծանումները։

Հրայր Թովմասյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Թերթի տեղեկություններով` դատավոր Համբարձումյանը երբևէ գործադիր իշխանության դեմ որոշում չի կայացրել, իսկ helpcourt.am դատավորների գնահատման համակարգում ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է։

ՀՔԾ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ լուրը չեն մեկնաբանում, քանի որ նման տվյալները նախաքննական գաղտնիք են համարվում։