Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել փողերի լվացման համար. պաշտպաններ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու պաշտպանները հորդորում են զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու փորձերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել` հերքելով լուրերը, թե պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարաձգվեց. դատարանը նոր որոշում կայացրեց

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր` նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել փաստաթղթեր, որ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին։ Նրան, ըստ թերթի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով։

«Նյութում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։ Գագիկ Խաչատրյանի որդուն փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել, նա չի ձերբակալվել»,–նշված է փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

Պաշտպանները հորդորում են զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու, մտացածին նյութեր տարածելու միտումնավոր կամ ոչ միտումնավոր քայլերից, որոնք կարող են լուրջ վնասներ առաջացնել։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանք առաջադրվեց 2019–ի օգոստոսի 27 –ին: Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառած 800 միլիոն դրամի վնասը։ Նա կալանավորվել է։ Քննությունը շարունակվում է։

«Ամեն մեկը փախնում է իր գյորա». Արթուր Դավթյանը` դրսում հայտնված նախկին պաշտոնյաների մասին