ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Արտաշատում այսօր կրակոցներ են հնչել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` 26-ամյա երիտասարդը, որը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, հենց Արտաշատի բնակիչ է։
Նա հիվանդանոց է տեղափոխվել Շտապօգնության մեքենայով Արտաշատի Աճառյան փողոցից։ Վնասվածքները եղել են ոտքի շրջանում։ Անհետաձգելի բուժօգնությունից հետո երիտասարդին տեղափոխել են մայրաքաղաք և հոսպիտալացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Քաղաքում խոսում են, որ ինչ-որ հարցի շուրջ երիտասարդները պարզաբանումներ են արել, ինչն էլ ավարտվել է կրակոցով։
Իրավապահները պարզում են, թե ինչ հրազենից է կրակոցն արձակվել և ովքեր են մասնակցել միջադեպին։
Արցախում պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու պատճառով