«Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ». Վանեցյանը հերթական գրառումն է արել

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գնալու է իր բաժին առաքելության հետևից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ հայ ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով: Վանեցյանը նման բովանդակությամբ գրառում է կատարել Twitter–ի իր էջում։

«Հայաստանը ոչ միայն բոլորիս, այլև մեզանից առաջ ապրած ու մեզանից հետո ծնվելիք սերունդների ինքնությունն ու արժանապատվությունն է: Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ»,–գրել է նա։

Վանեցյանը պատրաստվո՞ւմ էր հեղաշրջման. ԱԱԾ-ն պատասխանել է վարչապետի աներորդուն

Վանեցյանի խոսքով` հաջողության չհասնելու տարբերակ չկա:

Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյան–Վանեցյան հեռահար վեճ էր առաջացել. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, Facebook-ի իր էջում գրել էր, որ կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանն իրենց ընտանիքի դեմ դավադրություններ է կազմակերպել: Ի պատասխան Վանեցյանը խորհուրդ էր տվել Մարիամին չխառնվել մեծերի անհասկանալի խաղերի մեջ։