Քրեակատարողական հիմնարկում աշխատել ցանկացողներ չկան. 200 աշխատատեղ թափուր է մնում

Քրեակատարողական համակարգը շարունակում է աշխատողներ փնտրել։ ՔԿԾ պետի տվյալներով` 2019թ–ի դեկտեմբերի դրությամբ հայաստանյան ՔԿՀ–ներում 200 թափուր աշխատատեղ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է աշխատողներ փնտրել։ Հատկապես «Նուբարաշենում» աշխատել ցանկացողներն, ըստ ամենայնի, այնքան էլ շատ չեն։

ՔԿՀ-ից հիվանդանոց. Գորիսում դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել

Թերևս այս է պատճառը, որ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը թափուր աշխատատեղերի մասին հերթական հայտարարությունն է տարածել։

Դրանում նշվում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում անվտանգության ապահովման բաժնի միջին և կրտսեր խմբերի թափուր պաշտոններ կան, որոնց համար ամսական նախատեսված է 162 000-180 000 դրամ աշխատավարձ` ամսական միանվագ դրամական պարգևատրումով։

Հիշեցնենք` ՔԿՀ–ներում աշխատակիցների բացակայության մասին տարեվերջյան ասուլիսում հայտնել էր նաև ՔԿԾ պետ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

Նրա խոսքով` հայաստանյան ՔԿՀ–ներում շուրջ 200 թափուր աշխատատեղ կա, որոնք չեն համալրվում, և պատճառն, ըստ նրա, ոչ միայն աշխատանքի բնույթն է, այլև ցածր աշխատավարձը։

«Դատապարտյալների հիվանդանոցում» հացադուլը դադարեցված է. Քրեակատարողական ծառայություն

Գոյունյանն ասել էր, որ ՔԿՀ–ում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող պետերը, պարգևավճարներով հանդերձ, ստանում են 410-420 հազար դրամ։

ՔԿՀ-ից հիվանդանոց. Գորիսում դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել

Խնդիրը լուծելու համար ՔԿԾ–ում նախատեսվում է ներդնել քաղաքացիական ծառայության համակարգ։ Միաժամանակ կառավարությունը մշակել է ՔՀԿ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման օրինագիծ, որը 30 տոկոս բարձրացում է նախատեսում։