Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նոր տեղակալ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր փոխնախարար է նշանակել. տեղեկանում ենք վարչապետի մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների է ազատել ու նշանակել

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին 2020 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Փաշինյանի որոշմամբ` հերթական պաշտոնյան է ազատվել աշխատանքից

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում կառավարության քաղաքականությունը: