ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել երեք անձ։
Sputnik Արմենիային առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 7 անձ։
«Մրցույթին մասնակցել են 5–ը, իսկ հաղթող են ճանաչվել երեքը։ Այս պարագայում ՀՀ առողջապահության նախարարը եռօրյա ժամկետում պետք է հաղթող ճանաչվածներից մեկին նշանակի տնօրենի կենտրոնի պաշտոնում»,–ասացին նախարարությունից։
Ինչո՞ւ է Վրաստանում սրտի ստենտավորման գինը կրկնակի էժան. Թորոսյանը պատասխանեց հարցին
Նշենք, որ մեր տեղեկություններով` մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել նաև ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը (ակտիվիստ, որը հայտնի է Նավակ ճոճող անվամբ)։ Նա մասնագիտությամբ դեղագետ է։
Արդյո՞ք երեք հաղթողների մեջ կա Գաբրիելյանը, թե ոչ` հայտնի չէ։
Չարորակ նորագոյացությունների պետպատվերով վիրահատություններն ավելացել են 4.5 անգամ
Ի դեպ, դեղերի փորձագիտական կենտրոնի նախկին տնօրենը` Լևոն Մելիքյանը, այդ պաշտոնին էր նշանակվել Արսեն Թորոսյանի հրամանով` 2019–ի մայիսի 6-ին` 6-ամսյա ժամկետով։