ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik.Հայաստանում դատարանը կկարողանա տեղեկություններ ստանալ ոչ միայն ֆինանսական հանցանքներում մեղադրվողների, այլև նրանց հետ կապ ունեցող անձանց բանկային հաշիվների մասին։ Խորհրդարանում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը, որին կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ` 37 («Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները)։
«Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կազմել է արդարադատության նախարարությունը։ Նոր կանոնների համաձայն` դատարանը կարող է միջնորդություն ներկայացնել բանկային տեղեկություններ ստանալու մասին։
Օրենքը թույլ է տալիս է ոչ միայն ֆինանսական խարդախություններ անողների, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց հաշիվներն ու ունեցվածքը ստուգել։
Սակայն դատարանը կարող է նման միջնորդություն ներկայացնել միայն այն դեպքում, եթե եկամտի անօրինականության վերաբերյալ լուրջ կասկածներ լինեն։ ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է հավանության տան միջնորդությանը։ Դատավորը պետք է ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, որ այդ տվյալները հիմնվում են գործի նյութերի վրա, դրանք անհրաժեշտ են գործը բացահայտելու համար և այդ տվյալները հնարավոր չէ ստանալ այլ ճանապարհով։ Այդպիսով, որոշումը կանցնի մի քանի ատյանով, ինչը կնվազեցնի միանձնյա որոշումներ կայացնելու ռիսկը։
ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի զանգերը. ԶԼՄ
Օրինագիծը քննադատողներն այն բանկային համակարգի համար վտանգավոր են անվանել։ Արդարադատության նախարարությունը հիմնավորել է, որ Եվրոպայի խորհրդի Moneyval խումբը Հայաստանին խորհուրդ է տվել հանել բանկային գաղտնիքի սահմանափակումները այն դեպքերում, եթե պետք է ֆինանսական հանցագործություն բացահայտել։ ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան արգելում է «արդարանալ» բանկային գաղտնիքով, եթե այդ տեղեկությունը ստանալու համար հարցում է եղել։
Հովհաննիսյան. «Ինձ համար մշուշոտ է՝ ինչու՞ հիմա ոստիկանությունն օժտվեց այդ գործառույթով»
Հայաստանում փողեր լվանալու ռիսկերին հետևում է Կենտրոնական բանկը, սակայն նրա հաշվետվությունները թողարկվում են ագրեգացված տեսքով և չեն վերաբերում կոնկրետ անձանց, ուստի չեն կարող դատարանում օգտագործվել որպես մեղադրող կողմի ապացույց։ Արդարադատության նախարարության կազմած օրինագիծը կօգնի ստանալ նման ապացույցներ։