Զանգվածային ակցիաներ Հայաստանում. ֆերմերները կառավարությունից պահանջում են լսել իրենց

Անասնաբույծները ևս մեկ ճանապարհ են փակել։ Այժմ փակ է Էջմիածին–Աշտարակ ճանապարհը։ Ֆերմերները հանդիպում են պահանջում մարզպետի կամ կառավարության ներկայացուցչի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Պարտադիր մասնագիտացված տարածքներում (սպանդանոցներում) կենդանիների մորթն իրականացնելու որոշման դեմ բողոքող ֆերմերները փակել են Էջմիածին–Աշտարակ ճանապարհը` պահանջելով չեղարկել որոշումը։

Ֆերմերները փակել են Արարատ–Երևան մայրուղին. մարզպետը նրանց հրավիրեց բանակցելու

Հունվարի 15-ից հանրապետությունում թույլատրվում է միայն արտոնագրված սպանդանոցներում մորթած կենդանիների մսի վաճառքը, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել այդ բիզնեսով զբաղվող քաղաքացիների շրջանում։ Նրանք ժամանակ առ ժամանակ բողոքի ցույցեր են անցկացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հետաձգել փոփոխությունները։

«Մենք երկու օր սառում էինք կառավարության մոտ, սակայն ոչ ոք այդպես էլ չիջավ ու չլսեց մեզ։ Հիմա մենք հեղափոխություն բերած ճանապարհն ենք ընտրել` փակել ենք ճանապարհը` հույս ունենալով, որ գոնե այսպես կլսեն և կդադարեն «զրկել մեզ մի կտոր հացից»»,–նշեց ակտիվիստներից մեկը։

Ցուցարարները հանդիպում էին պահանջում կա՛մ կառավարության, կա՛մ մարզպետարանի ներկայացուցչի հետ։ Ժամանակ առ ժամանակ իրավիճակը սրվում էր, և ակցիայի մասնակիցների ու ճանապարհը բացելու պահանջ ներկայացրած ոստիկանության աշխատակիցների միջև վեճ էր սկսվում։ Ֆերմերներին հաջողվեց համոզել, սակայն նրանք խոստացան կրկին հավաքվել, եթե կառավարությունը չբավարարի նրանց պահանջը։

Բողոքի ակցիա Արմավիրի մարզում. ֆերմերները սպառնում են անասուններին Երևան բերել

Սպանդանոցային անվտանգության գինը. Հայաստանում միսը կթանկանա

Առավոտից ֆերմերներն ու գյուղացիները փակել էին նաև Արարատ–Երևան, իսկ ավելի ուշ` նաև Արմավիր–Երևան ճանապարհները։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հետաձգել որոշումը, թե չէ կառավարության շենքի մոտ կբերեն նաև կենդանիներին։

Հիշեցնենք` ս.թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումն այն մասին, որ ՀՀ ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Հունվարի 15-ին որոշման դեմ բողոքող ֆերմերները հայտարարում էին, որ սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, բացի այդ, շատ տեղերում դրանք ընդհանրապես բացակայում են, և անասուն մորթելու համար ֆերմերը ստիպված է լինում տասնյակ կիլոմետրեր անցնել։

Ցուցարարները բացեցին Տիգրան Մեծի պողոտան, բայց բողոքի ակցիան շարունակվում է