ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նոր կառավարության կազմի հրապարակումից հետո «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի, RT–ի և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հիշեցրել է կառավարության ապագայի մասին իր կանխատեսումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հաստատել է կառավարության նոր կազմը` վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ։ Կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։
«Նախկին կառավարության ո՞ր նախարարներին հաստատ կթողնեն նոր կառավարությունում։ Ահա իմ եռյակը. 1. Շոյգու, որովհետև այն փոփոխությունները, որ նա արել է բանակում, հրաշք են։ 2. Լավրով, որովհետև նա դեմք է։ 3. Կոլոկոլցև, որովհետև նա օգնում է փրկել մարդկանց», – հիշեցրել է Սիմոնյանն իր գրառումը։
Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը կանխատեսել էր կառավարության հրաժարականը, ինչպես նաև Միխայիլ Միշուստինի նշանակումը ՌԴ վարչապետի պաշտոնում։
Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանի ԱԻՆ աշխատակիցներին
Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:
Հունվարի 16-ին ՌԴ Պետական դուման 383 կողմ ու ոչ մի դեմ ձայներով հաստատեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում։