ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ֆրանսիահայ Ժաննա Բարսեղյանը կմրցի Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի համար, գրում է Linternaute–ը։
Քաղաքային խորհրդի անդամ Բարսեղյանը յոթ թեկնածուներից մեկն է, որոնք պաշտոնապես ձեռնամուխ են եղել նախընտրական պայքարին։ Հայուհին գլխավորել է «կանաչների» ցուցակը։
Բնապահպան և միակ կին թեկնածու Բարսեղյանը խանդավառությամբ նշում է, որ «կանաչները» Եվրոպայում լավ առաջընթաց են գրանցում։
«Ստրաստբուրգի էկո քաղաքապետ` դա հնարավոր է», – պնդում է նա։
38–ամյա Բարսեղյանը «իրական բնապահպանական, սոցիալական և ժողովրդավարական փոփոխություններ է» պլանավորում Էլզասի մայրաքաղաքի համար։
Նա լավ շանսեր ունի, ընտրություններում նրա հիմնական մրցակիցը նախագահ Էմանուել Մակրոնի թիմի ներկայացուցիչն է։