ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Երևանում դանակահարել են 14–ամյա պատանու։ Նա հիվանդանոցում է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դանակահարված պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Տուժածը բնակվում է Երևանում և սովորում մայրաքաղաքի դպրոցներից մեկում։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ անչափահասը վնասվածքը ստացել է դպրոցում։ Աշակերտներից մեկը դանակով անզգույշ շարժում է արել, ինչի հետևանքով էլ մյուսը վնասվածք է ստացել։
Դրախտիկի դժոխային դպրոցը. նախարարն արձագանքել է գրառումներին
Արդյո՞ք սա է իրականությունը, թե՞ աշակերտների միջև դանակահարությամբ հանգուցալուծված միջադեպ է տեղի ունեցել, կպարզեն իրավապահները։
Ի դեպ, իրավապահներին հայտնի է մյուս աշակերտի ինքնությունը։
Դանակահարություն դպրոցում դասի ժամանակ. 11–րդ դասարանի աշակերտը հիվանդանոցում է