ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik.Հայաստանում պետական ղեկավարների խորհրդականների համար տարիքային շեմը 30-ից կիջեցվի մինչև 25 տարեկան։ Կառավարության կազմած «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց ԱԺ–ում երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Աշխատանքային օրենսգրքում տարիքային խտրականությունն արգելող հոդվածը մերժվեց
Միևնույն ժամանակ պահպանվում է մասնագիտական ցենզը. խորհրդականը պետք է առնվազն երեք տարի աշխատած լինի պետական ծառայությունում կամ առնվազն հինգ տարի` համապատասխան ոլորտում (իրավաբանական, տնտեսական, բժշկական և այլն)։
Օրենքի նախագիծը վերաբերում է նախագահի, ԱԺ խոսնակի և փոխխոսնակների, վարչապետի և փոխվարչապետերի, նախարարների և այլ գերատեսչությունների ղեկավարների խորհրդականներին։
Ինչպես գրված է օրինագծի հիմնավորման մեջ, հազվադեպ չեն դեպքերը, երբ 30 չլրացած երիտասարդ և ընդունակ կադրերը չեն կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը և լքում են պետական ծառայությունը։ Տարիքային շեմի իջեցումը թույլ կտա նրանց մնալ։
Նշենք, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ղեկավար պաշտոններում բազմաթիվ երիտասարդ կադրեր են նշանակվել։ Օրինակ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանի 30 տարին դեռ չի լրացել։
Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը միտումնավոր է որակվում որպես անպարկեշտ. Բադասյան