Թրամփը ծրագրում է խստացնել ԱՄՆ–ի վիզա տրամադրելու կանոները. ԶԼՄ

Եթե Պետդեպարտամենտի աշխատակիցները պարզեն, որ հայտատուները ծրագրում են ԱՄՆ մուտք գործել իրենց երեխաների համար քաղաքացիություն ստանալու նպատակով, նրանց կարող են փաստաթուղթ չտրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Սպիտակ տան ղեկավարը մտադիր է խստացնել ԱՄՆ մեկնող արտասահմանցի կանանց վիզա տրամադրելու կանոնները, որոնք պատրաստվում են այդ երկրում երեխա ունենալ` ավտոմատ կերպով ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով, գրում է Axios կայքը` հղում անելով նախագահի վարչակազմի անդամներին։

Ինչո՞ւ է բարդացել Շենգենյան վիզա ստանալը. պատգամավորն ու մասնագետը մտահոգ են

Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ: Նախագահ Դոնալդ Թրամփն այս օրենքն անվանել է «բացահայտ ծիծաղելի»:

«Փոփոխությունների օգնությամբ հնարավոր կլինի լուծել ազգային անվտանգության հարցերը և «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» հետ կապված իրավական ռիսկերը: Օրինակ ՝ այս ոլորտում հանցավոր գործունեությունը», – մեջբերում է պարբերականը Սպիտակ տան աղբյուրի խոսքերը։

Ըստ նրա` կփոխվեն B տեսակի վիզա տրամադրելու կանոնները, որոնք տրվում են կարճ ժամկետով զբոսաշրջային և գործնական նպատակներով մուտք գործելու համար։

Ինչ են մտածում քաղաքացիները ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզայի ռեժիմի չեղարկման մասին. տեսանյութ

Եթե Պետդեպարտամենտի աշխատակիցները պարզեն, որ հայտատուները ծրագրում են ԱՄՆ մուտք գործել իրենց երեխաների համար քաղաքացիություն ստանալու նպատակով, նրանց կարող են փաստաթուղթ չտրամադրել։

Հաղորդագրության համաձայն` մասնագետները բավականաչափ որակավորված են` նման մտադրությունները բացահայտելու համար։