ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Պերմ քաղաքի հյուրանոցում հինգ մարդ է մահացել տաք ջրի խողովակի պայթելու հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Հաղորդագրության համաձայն` ևս երեք մարդ այրվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, տուժածների վիճակը գնահատվում է ծանր։ Խողովակը պայթել է բնակելի շենքում, բայց եռման ջուրը լցվել է նաև հյուրանոցի 9 հարկերը։
Երևանում գողացել են 14-ամյա աշակերտի iPhone XR-ը
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, հերթապահում են շտապօգնության յոթ բրիգադ։