Իսկ ո՞ւր է Պուտինը. նա Լիբիայում կարողացավ անել այն, ինչին հակազդում էր ԱՄՆ–ն

Փորձագետ Վլադիմիր Օրլովը Sputnik ռադիոյի եթերում նշել է, որ արևմտյան առաջնորդները գնահատում են Լիբիայում խաղաղություն հաստատելու` Ռուսաստանի ջանքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շփոթվել են այն պատճառով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշացել է Բեռլինում Լիբիայի հարցերով համաժողովում լուսանկարվելու արարողությունից, հաղորդում է Sputnik Ֆրանսիան։

ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Մերկելը և Մակրոնը գագաթնաժողովի մյուս մասնակիցների հետ արարողակարգային ֆոտոսեսիայի պատրաստվում, երբ նկատում են` Պուտինը դեռ չի մոտեցել։ Պետությունների ղեկավարները հայացքներ են փոխանակում, որից հետո Գերմանիայի կանցլերը հարցնում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` որտեղ է Վլադիմիր Պուտինը։ Լուսանկարվելու ժամանակ ՌԴ նախագահը պետք է կանգնած լիներ նրա կողքին։

Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ջախջախել է Լիբիայի պետականությունը

Րոպեներ անց ՌԴ առաջնորդը հայտնվում է լուսանկարվելու վայրում, նրան ողջունում է ֆրանսիացի գործընկերը, իսկ Մերկելը ցույց է տալիս, թե որտեղ է պետք կանգնել լուսանկարվելու համար։

Պուտինը հայտնել է` Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի համալիր կստեղծվի

Նշենք, որ Բեռլինում տեղի է ունեցել Լիբիայում իրավիճակը կարգավորելուն նվիրված միջազգային համաժողով։ Բանակցություններին Պուտինից, Մերկելից, Մակրոնից և Գուտերեշից բացի մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Թուրքիայի առաջնորդները, Եվրահանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որը ենթադրում է Լիբիայում մարդասիրական խնդիրների լուծում։ Բացի դրանից, կայուն հրադադար ապահովելու համար որոշում է ընդունվել ստեղծել ռազմական հանձնաժողով։

Sputnik ռադիոյի եթերում Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Վլադիմիր Օրլովը կարծիք է հայտնել, որ Արևմուտքում գնահատում են Լիբիայում խաղաղություն հաստատելուն ուղղված` Ռուսաստանի ջանքերը։

«Իսկապես, այսօրվա դրությամբ Ռուսաստանը Լիբիայում խաղաղապահ գործընթացի հիմնական խաղացողներից է։ Այն քաոսից հետո, որն ԱՄՆ–ն հաստատել է այնտեղ արևմտյան կոալիցիայի հետ` երկիրը փաստացի ներքաշելով արյունահեղության ու քաղաքացիական պատերազմի մեջ, Ռուսաստանն այսօր բանակցությունների սեղանի շուրջ է նստեցնում այս հակամարտության տարբեր քաղաքական, ռազմական կողմերին։ Ըստ երևույթին Ռուսաստանը կարողացել է անել այն, ինչին նախկինում չի ձգտել Արևմուտքը և ինչին հակազդել է ԱՄՆ–ն` Լիբիայում հակամարտող կողմերին ստիպելով գնալ անմիջական բանակցությունների»,–ասել է Օրլովը։

Բեռլինի համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ միջլիբիական բանակցություններից հետո։ Իրազեկ լիբիական աղբյուրը նշել է, որ Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան` Ֆայիզ Սարաջի կառավարության հետ չստորագրելով հրադադարի մասին համաձայնագիր։ Ավելի ուշ, ԶԼՄ-ների տվյալներով, Հաֆթարը հայտարարել է, որ իր պայմանները կատարելու դեպքում պատրաստ է հրադադար հաստատել:

ԼԱԲ հրամանատարը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` շնորհակալություն հայտնելով նրան Լիբիայում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերի համար։

ՆԱՏՕ–ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձի «բեմադրությունից»