Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում բեռնատարների համար բաց է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Հանրապետության որոշ շրջաններում տեղումները կշարունակվեն. եղանակի տեսություն

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։