Գրոհայինները գնդակոծել են Հալեպը. մահացել է խաղաղ բնակիչ, կան տուժածներ

Սիրիայի կառավարական զորքերը պատասխան կրակ են բացել հրադադարը խախտած ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Գրոհայինների ջոկատները այս գիշեր գնդակոծել են Հալեպի Ջդեյդա թաղամասը։

Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից կրակ են արձակել քաղաքի արևմտյան մասերին։ Արդյունքում մահացել է մեկ խաղաղ բնակիչ, կան վիրավորներ։

Սիրիական բանակի ՀՕՊ ուժերը հետ են մղել Դամասկոսի ուղղությամբ հրթիռային հարձակումը

Պենտագոնը կարող է լրացուցիչ ռազմական զորախումբ ուղարկել Սիրիա

Բացի դրանից, գրոհայինները գնդակոծել են նաև Ջամիյաթ Ազ Զախրա թաղամասը, որտեղ նույնպես տուժել են խաղաղ բնակիչներ։ Վնասվել են շենքեր, այրվել մի քանի ավտոմեքենաներ։

Կառավարական զորքերը պատասխան կրակ են արձակել հրադադարը խախտած ահաբեկիչների դիրքերին։ Նշվում է, որ գրոհայինները կորուստներ են կրել։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 9–ից , Թուրքիայի հետ պայմանավորվածության համաձայն, Հալեպի շրջանում դադարեցվել են մարտական գործողությունները։

Ադրբեջանը կարող է հենակետ դառնալ Սիրիայում հենարանը կորցնող իսլամիստների համար. Փաշինյան