Գալուստ Սահակյանը կարծում է, որ իրավապահները գրեթե չեն աշխատում

ԱԺ նախկին նախագահը Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունների միջև կապ տեսնելու մասին չի մտածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավապահներն այսօր գրեթե չեն աշխատում` պատասխանելով հարցին, թե իրավապահները կկարողանա՞ն բացահայտել Կուտոյանի մահվան հանգամանքները։

«Կուտոյանը բավականին բարեհամբույր անձնավորություն էր։ Երբ հետաքննությունը կավարտվի, նոր միայն կխոսենք նրա մահվան հանգամանքների մասին»,–ասաց նա։

Հարցին, թե Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունների միջև կապ տեսնո՞ւմ է, Սահակյանը պատասխանեց, որ չի մտածել այդ մասին։

Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք` կպատասխանեմ. Սերժ Սարգսյան

Հիշեցնենք` հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ Հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնել)։

Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

Իսկ Հայկ Հարությունյանի դին հայտնաբերվել էր 2019–ի սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատանը: Նախնական տեղեկություններով` Հարությունյանը նույնպես ինքնասպանություն է գործել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):