ԵԱՏՄ երկրների պրոֆեսիոնալ մարզիկները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի

ԵԱՏՄ երկրներին ծանուցել էին, որ այլ անդամ պետությունների քաղաքացի պրոֆեսիոնալ մարզիկներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպություններում աշխատանքի վերցնելիս սահմանափակումներ կիրառելն անթույլատրելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ԵԱՏՄ երկրներից պրոֆեսիոնալ մարզիկներն այլևս լեգեոներ չեն համարվի ՌԴ–ում, հայտնում է ԵԱՏՄ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի սպորտի նախարարության համապատասխան հրամանագիրը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«ԵԱՏՄ երկրներից պրոֆեսիոնալ մարզիկները ՌԴ տարածքում լեգեոներներ չեն համարվի` ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ռեգբիի, ջրային պոլոյի, հանդբոլի, հոկեյի, գնդակով հոկեյի և խոտի հոկեյի համառուսաստանյան մրցումների ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԵԱՏՄ երկրներին ծանուցել էին, որ այլ անդամ պետությունների քաղաքացի պրոֆեսիոնալ մարզիկներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպություններում աշխատանքի վերցնելիս սահմանափակումներ կիրառելն անթույլատրելի է։

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ԵՏՄ երկրների լեգեոներ–ֆուտբոլիստների կարգավիճակը

Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական

«Նման որոշումների ընդունումը ԵԱՏՄ շրջանակում իրական ինտեգրման օրինակ է»,-նշել է ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը։

Ավելի վաղ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ԵՏՀ–ին տեղեկացրել էին միության այլ պետությունների քաղաքացի հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկներին աշխատանքի տեղավորման հարցում սահմանափակումները վերացնելու մասին։

Ղազախստանը «տանում է» հայ ֆուտբոլիստներին. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը դեմ չէ