«Ձեռքերս դողում էին նկարելիս, ախր շատ էֆեկտով աղջիկ է». Նազենի Հովհաննիսյանի շքեղ կերպարը

Հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի սադրիչ կերպարը գերել է նրա սոցցանցային էջերի հետևորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի— Sputnik. Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել instagram-ի իր էջում և հետևորդներին առաջարկել է գուշակել լուսանկարի տարեթիվը։ Լուսանկարում Նազենիի հագին թափանցիկ զգեստ է, որն ընդգծում է նրա մարմնի ողջ շքեղությունը։

Գնահատեք միայնակ կնոջը, որը չի նախընտրում տխմար ու անորակ կոմպրոմիսը. Նազենի Հովհաննիսյան

«Դե ասեք` քանի՞ տարի առաջ արված նկար է...»,–լուսանկարին կից գրել է դերասանուհին` օգտագործելով «ոչ ձմեռային լուսանկար» հեշթեգը։

Լուսանկարը մեկնաբանել է հայտնի բլոգեր Կամո Թովմասյանը։

«2008 թվականն էր, հիշում եմ այս ֆոտոն. Զավեն Խաչիկյանն էր նկարում, հետո ասաց մեզ. «Ձեռքերս դողում էին նկարելիս, ախր շատ էֆեկտով աղջիկ է»»,–գրել է Թովմասյանը։

«Ձեր պարագայում դժվար է դա հասկանալը` տարիներ, թե վայրկյաններ առաջ»,–գրել է հետևորդներից մեկը։
«Շքեղ եք»,–հավելել է մյուս օգտատերը։

«Սիրո ընկալումներն էնքան տարբեր են». հատված Նազենի Հովհաննիսյանի գրքից

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Instagram-ում նրա էջի հետևորդների թիվը հատել է 422.000–ի սահմանը։ Իսկ Facebook-ում դերասանուհու էջին 94.172 օգտատեր է հետևում։