ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը ՀԱԿ-ի հայտարարությունը որակում է որպես մեր պետությանը ծաղրելու կամ անարգելու փորձ:
Փաշինյանը գոհ է կառավարության աշխատանքից. ինչ են քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ
Հիշեցնենք` Հայ ազգային կոնգրեսի կարծիքով` կիսանախագահական համակարգով վերջ կդրվի կառավարման սահմանադրական մոդելի կամայական փոփոխությունների պրակտիկային և կվերահաստատվի կառավարման սահմանադրական մոդելի կայունության կարևորագույն գաղափարախոսությունը։
«Սահմանադրությունը հեծանիվ կամ ավտոմեքենա չէ, որ փոխես «Ջիպ» առնես, այնուհետև վարելուց ձանձրանաս, կոնցեպտը փոխես ու վարես «Սեդան» մակնիշի ավտոմեքենա: Սահմանադրությունը դա չէ: Խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո ամբողջ աշխարհին ասենք՝ գիտե՞ք ինչ, մենք անգրագետ էինք, մեր երկրում ոչ մի իրավաբան չկար, ոչ մի խորհուրդ տվող չկար, մենք հիմար էինք, և արդեն երեք տարի է, ինչ փոփոխված նոր Սահմանադրությունը կա, բայց չենք հասկացել ու հիմա գիտակցում ենք, որ սխալ ենք գործել, հետևաբար, վերադառնում ենք հին կարգավիճակին: Սա մեծագույն անլրջություն է, պետականության հանդեպ քամահրանք, արհամարհանք»,- նշում է իրավագետը:
Աֆրիկյան երկրներն ուզում են փոխառել հայկական «դպրոցից բիզնես» մոդելը
Վարդան Այվազյանը շեշտում է այն հանգամանքը, որ ժողովրդի կողմից ուղղակիորեն, անմիջականորեն ընտրվելու առումով ՀԱԿ առաջնորդն (Լևոն Տեր–Պետրոսյանը) առաջինն էր, որ մեր երկրում հիմք դրեց ընտրությունների խեղաթյուրմանը, քաղաքացիների ձայնի իմաստի կորստին և ընդհանրապես պետականության դեֆոլտին:
«Իսկ ի՞նչ է փոխվում, եթե պետության գլուխն ընտրվում է ժողովրդի կամ խորհրդարանի կողմից: Դա ընդամենը տեխնիկական պահն է: Պետության էությունը չհասկանալով՝ առաջադրում են միայն տեխնիկական խնդիրներ: Չեն հասկանում, թե որն է Սահմանադրության կոնցեպտը, և ընդամենը կենցաղային, մակերեսային հարցեր են առաջ քաշում, ինչը բխում է իրենց նեղ կուսակցական շահերից և ուզում են հալած յուղի տեղ անցկացնել»,- նշում է իրավագետը:
Վարդան Այվազյանն այս պարագայում պատրաստ է նմանատիպ առաջարկներով հանդես եկող քաղաքական ուժի կամ գործչի հետ հրապարակայնորեն բանավիճել՝ ցույց տալով, թե որն է Սահմանադրության տրամաբանությունն ու էությունը: