Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել

Ադրբեջանցի Օրհան Նուրիևին Արթուր Ալեքսանյանը հաղթել է 3։1 հաշվով և բացարձակ հաղթող դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ֆրանիսական Նիցցա քաղաքում անցկացված Անրի Դեգլանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ:

Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց

Արթուրը 97 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ նախ 10:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, իսկ քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել է Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին։

Արդեն կիսաեզրափակիչում 2:1 հաշվով մեր մարզիկը հաղթանակ է տարել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: Իսկ ահա եզրափակիչում 3:1 հաշվով Ալեքսանյանը առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի` Օրհան Նուրիևի նկատմամբ:

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Բրոնզե մեդալներ են նվաճել Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 10 ըմբիշով է մասնակցել Նիցցա քաղաքում անցկացված Գրան Պրի մրցաշարին:

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին. Եվրոպայի առաջնություն