ԱԺ–ն չընդունեց ավտոմեքենաներ ներկրելու «շրջանցիկ ուղին»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք չաջակցեցին նախաձեռնությանը, հայտարարեցին, որ պետք է ազնիվ լինել եվրասիական գործընկերների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik.Հայաստանի խորհրդարանը չընդունեց ավտոմեքենաներ ներկրելու ԱԱՀ–ն նվազեցնելու մասին օրինագիծը։ Իշխող մեծամասնությունը («Իմ քայլը» խմբակցություն) չսատարեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որն առաջարկել էին «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները։

Ինչ է տվել Վրաստանին բալային համակարգը. հարևանները խոստանում են տրամադրել իրենց փորձը

Օրինագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հայտնեց, որ 3-5 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար առաջարկվում է սահմանել 5 տոկոս ԱԱՀ` 20 տոկոսի փոխարեն, իսկ 5-10 տարվա մաշվածություն ունեցող մեքենաների համար` 10 տոկոս։ Բաղդասարյանը նշեց, որ դրա շնորհիվ ավտոմոբիլային շուկան կշարունակի աշխատել, կօգնի ավտոմեքենա վաճառողներին, նորոգողներին։ Բաղդասարյանի խոսքով` շատերն իրենց համար այստեղ աշխատանք են գտել, և պետք է օգնել նրանց պահպանել այն։

Ըստ պատգամավորի` ինչ–որ մեկը կարող է առարկել, որ Հայաստանն այդպիսով անհավասար մրցակցություն է ստեղծում ավտոմեքենաներ ներկրելու համար։ Հիմա, երբ Հայաստանում բարձրացել են ներկրվող մեքենաների մաքսատուրքերը (ԵԱՏՄ կանոններով), պետությունն ուզում է խուսափել դրանցից` նվազեցնելով ԱԱՀ–ն։ Նա նշեց, որ, օրինակ, նույն Ղազախստանում ԱԱՀ–ն կազմում է 12 տոկոս հայաստանյան 20 տոկոսի փոխարեն, և ոչ ոք չի առարկում։

Զգուշացիր ավտոմեքենայից. որ խախտման դեպքում որքան միավոր կկորցնեն վարորդները. տեսանյութ

«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանն իր հերթին հայտնեց, որ այդպիսով երրորդ երկրներից ներկրումն ավելի քիչ կհարկվի, քան ԵԱՏՄ երկրներից։ Բացի դրանից, Հայաստանում առանց այդ էլ կուտակվել են հազարավոր մեքենաներ, որոնք ներկրվել են հին հարկերով։ Եթե դրանց կողքին հայտնվեն նոր կարգերով ներկրված ավտոմեքենաներ, ապա վաճառքի դեպքում դրանք կարող են անհավասար մրցակցության պայմաններում հայտնվել։ Այսինքն` կտուժեն տեղի դիլերների շահերը։

Հիշեցնենք` 2020թ. հունվարի 1-ից սկսած` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ներկրված ավտոմեքենաների համար կիրառվում են նոր` բարձրացված դրույքաչափեր։ Ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավելի, քան 5 տարվա մաշվածություն ունեցող, օգտագործված ավտոմեքենաների ներմուծման ԱԱՀ-ն հաշվարկվում է արժեքի 10 տոկոսի չափով, 5-10 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 5 տոկոսի չափով։

«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում