ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik.Politik.am-ը ԱԱԾ-ից փորձել է ճշտել` արդյո՞ք իրենք տիրապետում են տեղեկությունների, ըստ որոնց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել։
«Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկություններ չի ստացել»,- պատասխանել են ԱԱԾ-ից։
Ավելի վաղ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վանեցյանին Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից ազատելու պատճառը հեղաշրջման նախապատրաստումն էր և այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ սկսած քարոզչական արշավը:
ՔՊ-ում քննարկել են Վանեցյանին կալանավորելու ու «Դվինի» խնջույքի հարցերը. «Ժողովուրդ»
ԱԱԾ-ից միաժամանակ նշել են, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում չի ընդունվել:
Նշենք, որ Հրաչյա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է: