Մոսկվայում ջիու–ջիթսուի մրցաշարն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով. տեսանյութ

Ինչ–որ պահի մարտիկների միջև լեզվակռիվը վերածվեց զանգվածային ծեծկռտուքի, որին աջակցեց նույնիսկ տրիբունաներում հավաքված հանդիսատեսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Moscow Winter BJJ Cup բրազիլական ջիու–ջիթսուի  մրցումներն ավարտվեցին զանգվածային ծեծկռտուքով, հայտնում են մի շարք ռուսական ԶԼՄ–ներ։

Մկրտիչ Արզումանյանը նոր ֆիլմում է նկարվել. նա մարմնավորել է ռուսական Միստեր Բինին

Մրցաշարն անցկացվել է հունվարի 18-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում։ Կոնֆլիկտի պատճառներն անհայտ են։ Կադրերում երևում է, թե ինչպես է սկսվում կռիվը, որի մասնակիցներին փորձում են բաժանել դահլիճում գտնվողները։  Սակայն դա չի հաջողվում, և նրան ավելի շատ մարդ է ներգրավվում։ Արդյունքում ծեծկռտուքի մի քանի  մասնակցի գետին են տապալում և սկսում հարվածել ոտքերով։

«Համացանցում հրապարակած տեսանյութի տեղեկության փաստի առիթով Կրասնոգորսկում ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում», – հայտնել են Մոսկվայի մարզի գծով ՌԴ ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունից։

Օլգա Բուզովան նշում է ծննդյան 34–ամյակը. նա օրը սկսել է սիրո թեմայով. տեսանյութ

Հունվարին վրացի Զուրաբ Էրբոցանաշվիլին և ուկրաինացի Հասան Զաքարիևը զանգվածային ծեծկռտուք էին սկսել Թուրքիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ պայքարի ընթացքում։