ՄԻՊ–ը կզբաղվի անասնաբույծների բարձրացրած խնդիրներով

Ինչու կառավարությունը նախապես պայմաններ չի ապահովել սպանդանոցների համար։ Պաշտպանը պետական կառույցներից պարզաբանումներ է պահանջել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ հայտնել է, որ վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով։

«ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար»,– նշված է հայտարարության մեջ։

Վարչապետը չընդունեց մսավաճառներին. նրանք խոստացան փակել համայնքային ճանապարհները

Կառավարությունն արդեն հարցումներ է ուղարկել կառավարություն, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին` պարզաբանումներ պահանջելով այդ ոլորտում պետական քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։

Հիշեցնենք` ս.թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումն այն մասին, որ ՀՀ ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչը անվտանգության երաշխիք է։

Ցուցարարները բացեցին Տիգրան Մեծի պողոտան, բայց բողոքի ակցիան շարունակվում է

Որոշման ուժի մեջ մտնելուց ի վեր Հայաստանի տարբեր մարզերում անասնաբուծությամբ զբաղվողներն իրենց բողոքն են բարձրացրել դրա դեմ` հայտարարելով, որ սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, բացի այդ, շատ տեղերում դրանք ընդհանրապես բացակայում են, և անասուն մորթելու համար իրենք ստիպված են լինում տասնյակ կիլոմետրեր անցնել ու հավելյալ ծախսեր կատարել։