Ղազախստանցին 40 րոպե անցկացրել է սառցաջրում. տեսանյութ

Հունվարի 19-ին Ղազախստանում, ջրօրհնեքի առիթով սառցաջրում լողալու ժամային նոր ռեկորդ է սահմանվել։ Նուր-Սուլթանի կենտրոնում գտնվող Իշիմ գետում Կայիրբեկ Այաշևը 40 րոպե է անցկացրել։
Sputnik

Ղազախստանի մայրաքաղաքի բնակիչ Կայիրբեկ Այաշևը սառցաջրում անցկացնելու նոր ռեկորդ է սահմանել։ Սառցանցքում ջրի ջերմաստիճանը մոտ 2 աստիճան է եղել։ Ինչպես հայտնի է, սառը ջրում 15 րոպեից ավել լողալն առողջության համար մահացու է համարվում, սակայն Այաշևը ջրում մնացել է մոտ 40 րոպե։

ՄաքԳրեգորը մարտի մեկնարկից 40 վայրկյան անց նոկաուտի ենթարկեց հակառակորդին. տեսանյութ

Հատուկ դեր է խաղում  նաև Իշիմ  գետի հոսքը։  Այստեղ ջրի հոսքը դանդաղ է, մինչդեռ հոսող ջրում սառնությունն ավելի շատ է զգացվում։

Ռեկորդակրի ֆիզիկական պատրաստվածությանը նպաստել է կլոր տարին օրգանիզմի կոփումը, ինչպես նաև մշտապես սպորտով զբաղվելը։

Թոռանը վաղուց չտեսած տատիկի պահվածքը ապշեցրել է շատերին. տեսանյութ