Խոշոր վթար Երևանում. վարորդներից մեկը հայտնվել է բեռնախցիկում

Մեքենաների բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել երկու այլ մեքենաների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Այսօր առավոտյան Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով վարորդներից մեկը հայտնվել է բեռնախցիկում: Այս տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Մարզերից երկուսում ձյուն է տեղում. Հայաստանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

«Ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda և Opel Astra մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail մակնիշի մի մեքենայի, իսկ հետո ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Vectra–ն»,–գրում է կայքը։

Խոշոր վթար երևանում. «Յաշիկը» տապալել է լուսացույցը. լուսանկարներ

Հարվածի հետևանքով էլեկտրասյունը հիմքից կոտրվել, բայց  չի ընկել. էլեկտրալարերն են պահում։

Վթարի հետևանքով 2 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում։ Նա հարվածի արդյունքում վարորդի նստատեղից շպրտվել ու հայտնվել է բեռնախցիկի մեջ։ Իսկ Honda-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետևից ընթանալիս է եղել, քանի որ նրա հարազատին տեղափոխում էին հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով