Վան Գոգի ու Փաշինյանի հետքերով․ երևանցիներն այժմ սելֆիի հատուկ տեղ ունեն. լուսանկարներ

Այցելուները կկարողանան իրենք իրենց նկարել թանգարանի 25 ֆոտոտաղավարներում, տարբեր ֆոների վրա՝ ինտերակտիվ ինստալյացիաների ու ռեկվիզիտի օգնությամբ։ Թանգարանը հիմնել են երևանցի երկու քույրեր։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մենք սովոր ենք, որ թանգարաններում պետք է զգույշ լինել. ցուցանմուշները լուսանկարել կամ ձեռք տալ չի կարելի։ Բայց վերջերս Երևանի կենտրոնում բացվել է մի թանգարան, որտեղ կարելի է ամեն ինչի դիպչել ու ամեն ինչի հետ լուսանկարվել։ Մի նախապայման կա միայն․ դա «էքսկուրսիայի» համար է։

Վան Գոգի ու Փաշինյանի հետքերով․ երևանցիներն այժմ սելֆիի հատուկ տեղ ունեն. լուսանկարներ

«Սելֆի թանգարանը» հաճախորդների առաջ իր դռները բացել է այս տարվա հունվարի 8-ին, տոներից անմիջապես հետո։ Թանգարանը հիմնել են Աննա  ու Արմինե Մանուկյան քույրերը։ Նրանք ասում են, որ մի ամբողջ տարի մշակել են թանգարանի գաղափարը թղթի վրա։

Ճանապարհային նկար. անգամ սելֆի չսիրող առաջնորդներն են Փաշինյանի լուսանկարում

«Մենք մանրամասն նկարում էինք ամեն մի տաղավարը, պատկերացնում էինք գույները, ռեկվիզիտները, մանրուքները։ Գումար էինք հավաքում, տարածք էինք վարձում։ Իսկ հետո սկսեցինք կյանքի կոչել մեր նկարները»,-ասում են քույրերը։

Վան Գոգի ու Փաշինյանի հետքերով․ երևանցիներն այժմ սելֆիի հատուկ տեղ ունեն. լուսանկարներ

Հաջախորդները կկարողանան իրենք իրենց նկարել թանգարանի 25 ֆոտոտաղավարներում, տարբեր ֆոների վրա՝ ինտերակտիվ ինստալյացիների ու ռեկվիզիտի օգնությամբ։ Տաղավարներից մեկը նվիրված է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթին, մեկ ուրիշ տաղավարում հաճախորդը կարող է իրեն դիսկո աստղ զգալ, երրորդում՝ բարձրակրունկ կոշիկներ հագնել ու լուսանկարվել գլամուր կանանց կողքին։

«Ուր գնում ենք, սելֆի ենք անում, ուղիղ եթեր ենք մտնում». Փաշինյանը` գաղտնիքների մասին

«Սելֆի թանգարանի» գաղափարը նոր չէ։ Քույրերը ոգեշնչվել են ԱՄՆ-ում, որտեղ ապրում է նրանց երրորդ քույրը։ Թանգարանում նախընտրում են սելֆիի ժանրը, ու որքան էլ մեզ զայրացնի այդ երևույթը սոցցանցերում, պետք է հիշել, որ ինքնանկարի ժանրը նորություն չէ. այդ «մեղքը» գործում էին նույնիսկ համաշխարհային մշակույթի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Վան Գոգը, Ֆրիդա Կալոն ու Էնդի Ուորխոլը։

Վան Գոգի ու Փաշինյանի հետքերով․ երևանցիներն այժմ սելֆիի հատուկ տեղ ունեն. լուսանկարներ

Սակայն «սելֆի-թանգարաններում» ձեզ կարող է լուսանկարել նաև լուսանկարիչը։ Թանգարանը փոքր գումարի դիմաց լուսանկարչի ծառայություններ է առաջարկում։ Մեծահասակների համար թանգարանի մուտքն արժե 5000 հազար դրամ, փոքրերի համար՝ 2000 դրամ։

Սելֆի միկրոավտոբուսում. ԵԱՏՄ երկրների, Իրանի և Մոլդովայի առաջնորդների արձագանքը

«Այժմ մեզ մոտ երեխաներ ու պատանիներ են գալիս։ Նրանց ծնողները մի կողմ են կանգնում։ Ես հաճախ մոտենում են նրանց, ասում եմ՝ ինչ եք կանգնել։ Մոտեցեք, ձեռք տվեք, լուսանկարվեք։ Կարող ենք նույնիսկ չվճարել, միայն թե ձեր երեխաների պես ուրախացեք»,-ժպտում է Աննա Մանուկյանը։

Վան Գոգի ու Փաշինյանի հետքերով․ երևանցիներն այժմ սելֆիի հատուկ տեղ ունեն. լուսանկարներ

Հիմնադրի խոսքով՝ «սելֆիամոլությունը», որը երկրում «խորացրել» է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատ է նպաստել այդ գաղափարի իրականացմանը։

«Սելֆի անելն ինքնին շատ դրական գբաղմունք է, ու Փաշինյանը շատ դրական կերպար է, այնպես որ` նրա հոբբին չէր կարող չազդել մեզ վրա»,-ասում է Մանուկյանը։

XXI դարի «ախտանշաններից» մեկը նյութականացումն է` լավ տեսակետից։ «Սելֆի թանգարանի» օրինակով կարող ենք տեսնել՝ ինչպես է դասական, էլիտար ու արդի արվեստն իր տեղը զիջում ավելի պրակտիկ, հասկանալի ու բոլորի համար նախատեսված արվեստին։ Իսկ սովորական պահվածքը թանգարաններում (չդիպչել, չվազել, չշնչել) պարտվում է պահվածքի ամենաառողջ տեսակին՝ ազատությանը։

Վան Գոգի ու Փաշինյանի հետքերով․ երևանցիներն այժմ սելֆիի հատուկ տեղ ունեն. լուսանկարներ

Փաշինյանը բացահայտել է` նախագահներից ով չի սիրում սելֆի անել, ու բացակաների կենացն են խմել