Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Մեկ քայլ առաջ և հաղթանակ. Արսեն Ջուլֆալակյանը միջազգային մրցաշարում կարողացել է 165 մասնակցի մեջ դառնալ առաջինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Դանիայում անցկացվող Thor Masters-ում ոսկե մեդալ է նվաճել։ Նա Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել և իր ուրախությունը փոխանցել հետևորդներին։

Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է համառուսական մրցաշարում

View this post on Instagram

A post shared by Arsen Julfalakyan (@arsenjulfalakyan) on

«Կրկին հանգստյան օր, կրկին ըմբշամարտ և կրկին հաղթանակ։ Thor Masters մրցաշարին 19 երկրից 165 մասնակից կար։ 7 փառահեղ հանդիպում և մեկ քայլ առաջ»,–լուսանկարին կից գրել է Ջուլֆալակյանը։

Հիշեցնենք, որ 2019–ի նոյեմբերին Մոսկվայում Grand Prix Arlosa 2019 մրցաշարում 77 կգ քաշայինների պայքարում Արսեն Ջուլֆալակյանը պարտություն էր կրել կրկնակի օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռոման Վլասովից:

Արսեն Ջուլֆալակյանն ինքնագլորով գնում է աշխատանքի. տեսանյութ