ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik.shamshyan-com-ի տեղեկություններով` երեկ՝ հունվարի 18-ին, Երևանում կողոպուտ է տեղի ունեցել։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք զանգահարելու պատրվակով մոտեցել են 14-ամյա աշակերտին և ստիպողաբար վերցրել նրան պատկանող iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դանիել Ա-ն։
Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց
Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև նրա հանցակիցների ինքնությունը։
Ըստ տեղեկությունների՝ կողոպտված երեխայի հայրը Երևանում գործող հանրահայտ բժշկական կենտրոններից մեկի տնօրենն է։