Ողբերգական դեպք Արթիկում. էլեկտրաենթակայանում 46–ամյա տղամարդու դիակ են հայտնաբերել

Դեպքը տեղի է ունեցել Արթիկ քաղաքի Լմբատի թաղամասի էլեկտրաենթակայանում։ Նախնական տեղեկություններով՝ մահացած տղամարդն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է գրանցվել Շիրակի մարզում։ Shamshyan.com–ը տեղեկացնում է, որ ժամը 16:00-ի սահմանում ոստիկանության Արթիկի բաժինն ահազանգ է ստացել, որ Լմբատի թաղամասի էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:

Վանաձորում ամուսինը դանակահարել է կնոջը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին: Նախնական տեղեկություններով՝ մահացած տղամարդն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ:

Նախնական վարկածով` Արմեն Հ.-ի մահվան պատճառը հոսանքահարումն է եղել։

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. անչափահաս վարորդն ու ուղևորը մահացել են

Կատարվում է քննություն մահվան հանգամանքները պարզելու համար։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Հայտնի է` ինչն է եղել մամուլի շենքում բռնկած հրդեհի պատճառը