ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Պետք է թողնել, որ արցախցին հանգիստ պայմաններում կատարի իր ընտրությունը»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախում գարնանը կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների թեմային:
Sputnik
Պողոսյան. «Պետք է թողնել, որ արցախցին հանգիստ պայմաններում կատարի իր ընտրությունը»

Թևան Պողոսյանն Արցախում տարբեր քննարկումների ժամանակ հասկացել է, որ արցախցիները ցանկանում են ունենալ այնպիսի իրավիճակ, որ հենց իրենք ընտրեն իրենց իշխանություններին: 

«Մենք կրում ենք անվտանգության երաշխավորի կարգավիճակ, բայց դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ ի վերջո Արցախի քաղաքական գործիչները պայքարելու են արցախցու քվեի համար։ Հետևաբար` պետք է թողնել, որպեսզի արցախցիները հանգիստ պայմաններում կայացնեն իրենց որոշումն ու կատարեն ընտրություն»,- նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը: 

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրադադարի խախտման դեպքերը

Թևան Պողոսյանի կարծիքով՝ տարանջատման առաջին փորձերը կատարվել են Հայաստանից, երբ մենք դիսբալանս ենք ապահովել լրատվական դաշտում: Պողոսյանը ցավով նշում է, որ նախընտրական պայքարը դեռ չսկսած, հայկական լրատվական դաշտում արդեն իսկ ձևավորվել է տեղեկատվական դիսբալանս՝ Արցախի բոլոր թեկնածուների դեմ: 

«Արցախցիներն իրենք են ընտրելու, հետևաբար, եկեք այստեղից որևէ ներազդեցություն չունենանք նրանց ընտրական իրավունքի վրա: Մեր խնդիրը նպաստելն է, որ Արցախում բոլոր թեկնածուների համար լինի հավասար լրատվական դաշտ, իսկ բովանդակությունը կընտրի արցախցին»,- նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:  

Առաջընթաց կա «փոքր քայլերի» հարցում. ՌԴ ԱԳՆ–ն` ղարաբաղյան կարգավորման մասին

Թևան Պողոսյանը նշում է, որ մենք միայն ընտրությունների հաջորդ օրը կիմանանք, թե ընտրություններին մասնակցած որ թեկնածուն ինչ մակարդակի հասավ արցախցու սիրտն ու գաղափարը շահելու հարցում: