Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրադադարի խախտման դեպքերը

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 650 կրակոց: Տեղեկությունը տրամադրել է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԵԱՀԿ հերթական դիտարկմանը ադրբեջանական կողմն առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Նշենք, որ անցած հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման ավելի շատ դեպքեր էին գրանցվել` 125 անգամ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։