Կոտրել են պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել նրա պայուսակը

Պապոյանը նշել է, որ գողացված պայուսակի մեջ եղել են անձնական փաստաթղթեր։ Նա արդեն կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Անհայտ անձը կամ անձինք այսօր կոտրել են ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ավտոմեքենայի ապակին ու գողացել նրա պայուսակը։ Պապոյանը լուսանկար է հրապարակել Facebook–ի իր էջում, որում երևում է կոտրված ապակիով ավտոմեքենան։

«Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն»,– լուսանկարին կից գրել է պատգամավորը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ կատարվածի մասին արդեն տեղեկացրել է Ոստիկանությանը։

20 պատգամավոր որոշել են դու՞րս գալ «Իմ քայլից». լուրը Փաշինյանին է հասել. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ  2019 թվականին Գևորգ Պապոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ մինչև 2007 թվականը «ֆիկտիվ» անդամակցել է ՀՀԿ–ին, իսկ մինչև 2012 թվականը` համակրել Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարնեըին։ Լրատվամիջոցի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ հիմա էլ նա ՔՊ–ին է «ֆիկտիվ» անդամակցում, Պապոյանը պատասխանել էր, որ ՔՊ անդամ դառնալու դիմումի մեջ իր ցանկության մասին մեծատառերով է գրված։