ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Քիչ առաջ հրդեհ է բռնկել Երևանի Արշակունյաց պողոտա 2 հասցեում գտնվող մամուլի շենքում։ Շենքում տեղակայված գրասենյակներից մեկի աշխատակիցը Sputnik Արմենիային լուսանկար է տրամադրել, որում երևում է հրդեհի խիտ ծուխը։
Դեպքի վայրում այս պահին հրշեջ–փրկարարական 4 մարտական հաշվարկ է աշխատում։ Շենքում գտնվող աշխատակիցները տարհանվում են։
Կոտրել են պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել նրա պայուսակը
«Այս պահին կանգնած ենք փողոցում։ Մենք տեսել ենք ծուխ 6-րդ հարկում։ Աստիճաններով իջնելիս ծուխն ամենուր էր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է ականատեսը։ Նրա խոսքով` այս պահին տարհանումն ավարտված է, բոլոր աշխատակիցներն արդեն դրսում են։
Նշենք, որ մամուլի շենքում գործում են մի շարք լրատվամիջոցների խմբագրություններ, ինչպես նաև տասնյակ այլ գրասենյակներ։